Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Շիրակի մարզում ավելանում է հակակարկտային կայանների թիվը  

Շիրակի մարզում ավելանում է հակակարկտային կայանների թիվը

 

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուբվենցիոն ծրագրով, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Շիրակի մարզի Հայկավան համայնքում տեղադրվել են հակակարկտային կայաններ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքս Կիրակոսյանը: «Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ծրագիրն հավանության է արժանացել, և տեղադրվել են «Զենիթ-տուրբո» տեսակի 3 հակակարկտային կայաներ։ Ծրագրի արժեքը 6,3 մլն դրամ է, որի 50 տոկոսը պետությունն է հատկացրել, 50-ը՝ համայնքը»,- հավելեց Արաքս Կիրակոյանը։

Նրա խոսքով՝ մարզում 2020 թվականին հակակարկտային կայաններ ձեռք բերելու նպատակով Սարապատ, Ամասիա, Հայկավան և Մարմաշեն համայնքների կողմից ներկայացվել են սուբվենցիայի ծրագրային հայտեր: Բոլոր հայտերը հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Իսկ Անի համայնքի կողմից 2019 թվականի ներկայացված «Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիայի ծրագրի շրջանակներում 2020 թվականին նախատեսված է տեղադրել 20 հակակարկտային կայան: Ծրագրերի ընդհանուր արժեքը՝ 92.4 մլն դրամ է, որից պետության համաֆինանսավորման չափը կազմում է 46.2 մլն դրամ:

Արմենուհի Մխոյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ