Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ղազախստանի արևելքում վայրեջքից հետո այրվել է ԱՆ-2 ինքնաթիռը

Ղազախստանի արևելքում վայրեջքից հետո այրվել է ԱՆ-2 ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տարազ Ժան Ալեմ» ավիաընկերության ԱՆ-2 ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո այրվել է Ուրջար բնակավայրի օդանավակայանում (Արևելա-Ղազախական մարզում)։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Հրդեհի պահին ինքնաթիռում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան։

«Այսօր տեղի ժամանակով ժամը 15:31-ին վայրէջք կատարելուց հետո հրդեհ է բռնկվել «Տարազ Ժան Ալեմ» ավիաընկերության ԱՆ-2 օդանավում: Օդանավն իրականացրել է Սեմեյ-Ուրջար երթուղով TJA5221 չվերթը։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղի ժամանակով 15:25-ին»,- ասվում է ՀԳՄ հաղորդագրության մեջ։

Կոմիտեի տվյալներով՝ ժամը 15:50-ին բռնկումը տեղայնացվել է: Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավիացիոն պատահարների հետաքննության վարչությունը ստուգում է սկսել։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am