Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը ներկայացվել է ընթերցողներին

Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը 
ներկայացվել է ընթերցողներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը հայերեն թարգմանությամբ դրվել է ընթերցողի սեղանին: Գիրն ընթերցողին են ներկայացնում «Էդիթ Պրինտ» և «Կարապ» հրատարակչությունները, գրքի թարգմանիչն է Էդիտա Շադոյանը։

«Մենք արդեն իսկ բնագրային թարգմանությամբ լույս ենք ընծայել դետեկտիվի թագուհու «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» և «Եվ ոչ ոք չմնաց…» բեսթսելերները։ Այժմ հերթը «Սպանություններ այբբենական կարգով» գործինն է, որը հեղինակի լավագույն գործերից է։ Վեպի հիմնական առանձնահատկությունը պատմողի փոփոխությունն է։ Սկզբում այն ներկայացվում է առաջին դեմքից, այնուհետև պատումը հյուսվում է երրորդ դեմքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը։

1936 թվականին լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները:

Ագաթա Քրիստին գրանցված է «Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում»՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից:

Նրա պատկերավոր սպանությունների առեղծ­­վածները տասնամյակներ շարունակ հետա­­պնդել են ընթերցողներին: Հեղինակի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգ­մանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am