Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին

ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի 
Ֆրանգուլյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին՝ 75-ամյա հոբելյանի առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ձեր ինքնատիպ քանդակները շարունակում են հատել ժամանակի ու երկրների սահմանները։ Դրանց միջոցով նոր կյանք են ստանում բազմում հայտնի անհատներ և նշանակալից իրադարձություններ, իսկ դեպքերն ու երևույթները Ձեր տաղանդի շնորհիվ ներկայանում են յուրահատուկ մեկնաբանությամբ։ Պատահական չէ, որ Ձեր աշխատանքները արժանանում են բարձր գնահատականի, իսկ Դուք մեծ հեղինակություն եք վայելում։ Հուսով եմ, որ Ձեր հեղինակած որևէ մոնումենտալ ստեղծագործություն իր ներկայությունը կգտնի նաև Հայաստանում, որտեղ Դուք նույնպես ճանաչված եք, ինչպես Ռուսաստանում և աշխարհում»,-մասնավորապես նշված է նախագահի ուղերձում։

Նախագահը քանդակագործին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ ոգևորություն և ամենայն բարիք:   





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ