Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վիկտոր Վալդեսը նորից մարզչական աշխատանքի է անցել

Վիկտոր Վալդեսը նորից մարզչական աշխատանքի է անցել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը նորից մարզչական աշխատանքի է անցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այժմ Վալդեսը մարզելու է Իսպանիայի առաջնության 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Օրտա» ակումբը: Նա մարզչական աշխատանքը կսկսի նոր թիմում նոր մրցաշրջանից:

Վալդեսը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան եզրափակեց 2017 թվականին: 2019 թվականին նա մարզում էր «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմը, որտեղ աշխատեց միայն երեք ամիս և  հեռացավ թիմից տարաձայնությունների պատճառով:

«Օրտա»-ն հիմնադրվել է 1922 թվականին և առաջվելագույն արդյունքը, որը մինչ այս գրանցել է, երրորդ դիվիզիոնում հանդես գալն է:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am