Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը` մեջերելով Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորայի խոսքերը. «Առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է շարունակվել հունիսի 13-ին կամ 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան», չեն ցանկանում մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:      

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ