Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Այսօր՝ մայիսի 28-ին

Այսօր՝ մայիսի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը։

*           1918 թ. այս օրը Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն, եւ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

*           1812 թ. այս օրը Ռուսական կայսրությունը եւ Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմը։

*           1959 թ. այս օրը ծնվել է Շարլ Բերբերյանը՝ ֆրանսահայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Ալեն Բերբերյանի եղբայրը։

*           2005 թ. այս օրը «Նիգ-Ապարան» կազմակերպության կողմից կազմակերպվեց «Միասնության շուրջպարը»։

*           1878 թ. այս օրը ծնվել է  Նիկոլայ Մադաթովը՝ ճարտարապետ:

*           1903 թ. այս օրը ծնվել է Էզրաս Հասրաթյանը՝ ֆիզիոլոգ, ՀՀ ԳԱ թղթակից անդամ, ակադեմիկոս:

 

Գիտե՞ք, որ...

*           Հսկա ութոտնուկը ունի աշխարհի ամենամեծ աչքը։

*           Ջայլամի աչքը մեծ է իր ուղեղից։

*           Մեր աչքերը ծնվելուց մինչեւ մեր մահանալը նույն կառուցվածքով են մնում, իսկ մեր քիթը եւ աչքերը երբեք չեն դադարի աճել կամ մեծանալ։

*           Կանայք համարյա երկու անգամ ավելի շատ են թարթում աչքերը, քան տղամարդիկ։

*           Աջլիկները ապրում են 9 տարի ավելի, քան ձախլիկները։

*           Ռնգեղջյուրի ժանիքը կազմված է մանրակրկիտ մազերից։

*           Բադը կարող է քնել 3 տարի։

*           Ամենաուժեղ մկանը մարմնում լեզուն է։

*           Երեխաները ծնվում են առանց ծունկ։ Ծունկը նրանց մոտ առաջանում է 2-6 տարեկանում։

*           Կատուն ունի 32 մկան ականջի մեջ։

*           1848 թ. մարտի 29-ին Նիագարայի ջրվեժը սառել էր 30 ժամով:

*           Ամեն տարի Երկրի վրա տեղի է ունենում մոտ 50 000 երկրաշարժ:

*           Ամենասառը ջերմաստիճանը, որը եղել է Երկրի մակերեւույթին` -89.2 С, գրանցվել է Անտարկտիդայում:

*           Երկիր մոլորակի ամենաարեւոտ տեղն է համարվում Մեռյալ ծովը:

*           Ամենաանձրեւոտ տեղը Հավայան կղզիներն են, որտեղ մեկ տարվա մեջ լինում է մոտ 355 անձրեւոտ օր:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am