Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Նորք-Մարաշում և Նուբարաշենում  դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն արձանագրել է խախտումներ

Նորք-Մարաշում և Նուբարաշենում  դիտարկված 36 տնտեսվարողից 21-ի մոտ ԱԱՏՄ-ն 
արձանագրել է խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն մայիսի 27-ին ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 36 տնտեսվարողի մոտ, որոնցից 21-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։ Դրանց մասով կազմված արձանագրությունն ուղարկվել է պարետին։ Դիտարկումներով պարզ է դարձել, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողների կողմից ավելի շատ են անտեսվում անվտանգության կանոնների պահպանումը։

Արձանագրված  հիմնական խախտումներն առնչվում են աշխատողների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց չկրելուն, ախտահանման միջոցների բացակայությանը, արտաքին շփման մակերեսների ախտահանման թերություններին, ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամաններ և  արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարաններ առկա չլինելուն և այլն։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով՝ մայիսի 26-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել արդեն 932 տնտեսվարողի նկատմամբ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ