Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տեսչական մարմինը շարունակում է հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական գործառույթները

Տեսչական մարմինը շարունակում է հանրային տրանսպորտի նկատմամբ 
վերահսկողական գործառույթները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ վերահսկողական աշխատանքները՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2020թ․ մայիսի 27-ին՝ժամը 08:00-ից սկսած, Երևան քաղաքի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում Տեսչական մարմինը և ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համատեղ ապահովվել ենկանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանումը։

«Վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել են թվով 47 մարդատար տաքսի ավտոմոբիլներ։ Հայտնաբերվել է 47 իրավախտման դեպք։

Մասնավորապես՝ 15 տրանսպորտային միջոցի դեպքում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջևի նստատեղում նստած ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել մեքենային հետևի նստատեղ, 4 ուղևոր և 28 վարորդը երթեկել են առանց դիմակի։

ՀՀ Ճանարապրհային ոստիկանության կողմից հայտաբերված իրավախախտման հիմքով կազմվել է 12 արձանագրություն, իսկ 35 վարորդի տրվել են պարտադիր կատարման ցուցում։

Նշված վարչական շրջաններում գործառույթներ են իրականացվել նաև թվով 15  կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ և հայտնաբերվել է իրավախախտման 3 դեպք։

Մասնավորապես՝ 2 միկրոավտոբուսներում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջի նստատեղում նստած 2 ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել միկրոավտոբուսի սրահ, 1–ում բացակայել է ախտահանիչ հեղուկը, 1 ավտոբուսի վարորդ երթևեկել է առանց դիմակի և սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է տրանսպորտային միջոցից։

Բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրվել են ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։

Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններումմարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am