Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չիլիում քաղաքացիները բողոքի ցույցի են դուրս եկել կաթսաներով ու գդալներով

Չիլիում քաղաքացիները բողոքի ցույցի են դուրս եկել կաթսաներով ու գդալներով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ իշխանությունների վարած քաղաքականության: Նրանք դժգոհ են տրամադրվող օգնությունը բաշխելու գործընթացից: Իշխանություններից պահանջում են լուծել խնդիրը: Չիլիի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել ձեռքի գործիքներով, այդ թվում կաթսայով, գդալով: Ակցիայի մասնակիցները հույս են հայտնել, որ իրենց ձայնը լսելի կլինի: Նրանք որոշ տեղերում արգելափակոցներ են ստեղծել:

Երկրում լարվածությունը մեծացավ Չիլիի հիվանդանոցներից մեկի հայտարարության ֆոնին, երբ նշվեց, որ իրենց ռեսուրսները սպառվում են՝ վարակվածների մեծ թվով պայմանավորված: Երկրում 80 հազարից ավելի հաստատված դեպք կա, մեկ օրում այդ թիվը 4 հազարով ավելացել է: Վարակվածների 15 տոկոսը հիվանդանոցային բուժման կարիք ունի: Մասնագետները հորդորում են հետևել անվտանգության կանոններին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով վարակի կենտրոնն այսօր տեղափոխվել է Ամերիկա: Ծանր իրավիճակ է Բրազիլիայում, որը վարակվածների թվով երկրորդ տեղում է: Այնտեղ գրանցվել է վարակի շուրջ 400 հազար դեպք, թեպետ, բժիշկները նշում են, որ վարակվածների թիվն իրականում կարող է ավելի շատ լինել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am