Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի և Արմավիրի մարզերում կիրականացվի ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր

Արարատի և Արմավիրի մարզերում կիրականացվի ոռոգվող գյուղատնտեսության 
զարգացման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ նախագծի հիմնավորման, համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներով իրականացվելու  է ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագիր Արարատի և Արմավիրի մարզերում:

Ծրագրի նպատակներն են. աջակցել ՀՀ կառավարությանը ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցում, ներդնել նորարարական կայուն մեխանիզմներ` ուղղված ոռոգվող գյուղատնտեսության տնտեսական զարգացման խոչընդոտների վերացմանը, աջակցել ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի ընդլայնմանը, մշակել ֆինանսավորման գործիքներ՝ ֆերմերներին, ֆերմերների խմբերին եւ կոոպերատիվներին օժանդակելու համար, աջակցել ֆերմերային խմբերի կայուն զարգացմանը Արմավիրի և Արարատի մարզերում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում ներգրավված ազգային և տեղական շահառուներին, աջակցել թվային ուսուցման ծառայությունների երկու հարթակների ստեղծմանը և գործարկմանը` գյուղատնտեսական խորհրդատվության լայն շրջանակ տրամադրելու նպատակով, աջակցել արտադրական կոոպերատիվների ստեղծմանը` ընտրված ֆերմերների ու ֆերմերների խմբերի համար կազմակերպվող մասնագիտացված դասընթացների միջոցով:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Արարատի և Արմավիրի մարզերում առնվազն 2 000 հեկտար պիլոտային տարածքների արդիականացում` ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով:

Ծրագրի շրջանակում ստեղծվելու է Կոոպերատիվների աջակցման ֆոնդ՝ տրամադրելով դրամաշնորհ ծրագրային հիմունքներով՝ կոոպերատիվների և ֆերմերների խմբերի սկզբնական ֆինանսական կարիքները համաֆինանսավորելու համար:

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել նաև գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման համար Գրավադրման ֆոնդ, որի միջոցով աջակցություն կցուցաբերվի պիլոտային գործողությունների մեջ ներգրավված ու ժամանակակից ոռոգման սարքավորումների և տեղադրման ֆինանսավորման համար առեւտրային վարկի համար դիմելու ցանկություն ունեցող ֆերմերներին և ֆերմերների խմբերին:

Ծրագրի շրջանակում տրամադրվելու են նաև համաֆինանսավորվող դրամաշնորհներ` ժամանակակից ոռոգման պիլոտային ծրագրերի ներդրման և սարքավորումներով ապահովման համար:

Ծրագիրը կաջակցի նաև Հողերի կոնսոլիդացիայի ֆոնդի ստեղծմանը, ինչը թույլ կտա պիլոտային տարածքներում հողերի ընդլայնման և կոնսոլիդացիայի աշխատանքների խրախուսման նպատակով գործող ֆերմերներին ձեռք բերել ոռոգելի վերականգնված հողամասեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]