Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Այսօր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Այսօր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «1937 թ. այս օրը Նոր Բայազեթում, այժմյան Գավառ քաղաքում ծնվեց հայ կինոյի մեծագույն կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Ֆրունզե Դովլաթյանը: «Առավոտյան գնացքներ», «Բարեւ, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երեւանյան օրերի խրոնիկա», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մխիթարյանները», «Մենավոր ընկուզենի», «Կարոտ», «Լաբիրինթոս»…

Կինոռեժիսորի «Բարեւ, ես եմ» կինոնկարով նշանավորվեց հայ կինոյի նոր փուլը: «...Ֆիլմը նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը, և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,- մի առիթով ասել է  Չինգիզ Այթմատովը: «Կա այս տեսակ լավ հասկացողություն` խելոք դերասան: Մանրամասնորեն ստեղծող կերպար: Դերասան, որի աչքերի մեջ միտք է առկայծում, որի կերպարը մինչեւ վերջին թելը շատ ընդգծված է: Ես կարծում եմ` այն մեծ պահանջը, որ նա ուներ իր ֆիլմերում նկարահանվող դերասանների հանդեպ, գալիս էր նաեւ նրանից, որ մեծ պահանջկոտություն ուներ ինքն իր հանդեպ: «Սարոյան եղբայրները» ֆիլմում շատ մեղմ, բայց շատ ամուր եւ հստակ գաղափարախոսությունով մի կերպար է կերտել, որի մեջ կա նաեւ որոշակի հակասություն իր հարազատ եղբոր հետ, բայց կա նվիրվածության գաղափար: Շատ ամբողջական էին նրա կերպարները, անթերի էին` դերասանական խաղի տեսակետից»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am