Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մենք ներկայացրել ենք hամերաշխության և միասնականության օրակարգ. ԱՀ նախագահ

Մենք ներկայացրել ենք hամերաշխության և միասնականության օրակարգ. ԱՀ 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորեց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հետագա համագործակցությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ քաղաքական մեր ամենամեծ ձեռքբերումը «Միասնական հայրենիք» կուսակցության և դրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայամանվորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել են հանրության դատին։

«Հետագա համագործակցության առումով բավականին լուրջ հաջողություններ ենք արձանագրել Մասիս Մայիլյանի հետ։ Չնայած նախագահական ընտրություններում միմյանց հետ պայքարին, այնուամենայնիվ, մենք ներկայացրել ենք համերաշխության և միասնականության օրակարգ»,- նշեց Արցախի նախագահը։

Հարությունյանը նաև կոչ արեց մյուս քաղաքական գործիչներին՝ չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած Արցախի զավակներին։

«Մի փորձեք մեր ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել։ Մենք այժմ ճակատագրական ժամանակահատված ենք ապրում և մեր առաքելությունը պաշտոնով չենք իրականացնելու»,- նշեց ԱՀ նախագահը և հավելեց, որ այն քաղաքական գործիչները, ովքեր ստացել են հանրության վտահության քվեն՝ իրենց մասնաբաժնով մասնակցելու են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։

Հարությունյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, և իր ձեռքը պարզած է բոլորի համար։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]