Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խիստ սահմանափակումներ չկիրառած Շվեդիայում գործազրկության մակարդակը բարձրացել է

Խիստ սահմանափակումներ չկիրառած Շվեդիայում գործազրկության մակարդակը 
բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում գործազրկության մակարդակն ապրիլին 6,7 տոկոսից հասել է 7,9 տոկոսի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հրաժարվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում խիստ սահմանափակումներ մտցնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է «Bloomberg»-ը: Փորձագետները նշում են, որ Շվեդիայում գործազրկության մակարդակը կարող է հասնել 17 տոկոսի, եթե պարտադիր արձակուրդի ուղարկված քաղաքացիները մոտ ապագայում չվերադառնան իրենց աշխատանքին:

Շվեդիայի իշխանությունները շարունակում են աշխատանքի համակարգի բարեփոխումների մասին քննարկումները, որոնց համաձայնգործատուները կարող են պարզ ճանապարհով, ավելի քիչ ծախսով մարդկանց ազատել աշխատանքից: Այս առաջարկն առաջացրել է դժգոհություն մի շարք արհմիություններում և ընդդիմությունում, որի ներկայացուցիչները սպառնում են անվստահություն հայտնել վարչապետին, եթե այդ փոփոխություններն ուժի մեջ մտնեն: 

Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 33 հազար 843, մահացել է 4 հազար 029 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am