Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Արդեն 8 տարի է՝ Ավետիս Սանոյանը Սիրիայի Հալեպ քաղաքից տեղափոխվել է Արցախի Իշխանաձոր: Եղբոր հետ հիմնել են այգիներ, զբաղվում են հացահատիկի արտադրությամբ, ունեն սեփական տեխնիկական միջոցները: Այլեւս վերադառնալու մասին չեն մտածում: Անցած տարվա աշնանը 1 հեկտարից ավելի տարածք մաքրել են մացառներից եւ տեղում ձիթենու այգի հիմնել: Սիրիայում ունեցել են ձիթենու այգի, եւ գիտեն մշակման ձեւերը: «Սորանի» տեսակի տնկիներ են, ասաց Ավետիսը: Հայ բարեգործական ընդհանուր միության/ՀԲԸՄ/ ներկայացուցիչներն անցյալ տարի այցելել են Կովսական եւ ծանոթացել տեղանքին, ապա սիրիահայերին համագործակցություն են առաջարկել։ Ըստ իրենց ծրագրի՝ նախատեսել են այս տարածքում տնկել մինչեւ 150000 ձիթենի։ Այգիներ հիմնվել են արդեն Կովսականում, Դիցմայրիում, Իշխանաձորում, այլ բնակավայրերում: 

 -Իշխանաձորի հողը, օդը համապատասխանում են այս ծառերի զարգացմանը, -հավելեց մենատնտեսը:

Ասաց նաեւ՝ այս տեսակն աճում է սակավաջուր տարածքում, բերքատու է: Գեղեցիկ եւ բարձր ծառեր են դառնալու տնկիները: Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան:

-Ակնկալիքները մեծ են, հետագայում նաեւ վերամշակման արտադրամաս կբացենք: Բացի սննդի մեջ օգտագործելուց, հատկապես արժեքավոր է բուսայուղը, այս պտղից նաեւ օճառ են պատրաստում Սիրիայում,- ասաց Ավետիսը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am