Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այսօր՝ մայիսի 26-ին

Այսօր՝ մայիսի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օրը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-29-ը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»

*           451 թ. այս օրը տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը՝ հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։

*           451 թ. այս օրը զոհվեց Վարդան Մամիկոնյանը՝ հայոց սպարապետ, Ավարայրի հերոս: Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատարն էր։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000 զինվորից, իսկ պարսիկների բանակը 90 000 զինվոր ուներ, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Ճակատամարտը վերջացավ հայերի հաղթանակով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։

*           1918 թ. այս օրը ստեղծվեց Վրաստանի առաջին հանրապետությունը: Այս օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։

*           1799 թ. այս օրը ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավեցին Թուրինը։

*           1521 թ. այս օրը Կառլոս V-ը ստորագրեց «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվում էր ձերբակալել Մարտին Լյութերին։

*           1805 թ. այս օրը Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Իտալիայի թագավոր և թագադրվում է Միլանի տաճարում:

*           1896 թ. այս օրը Նիկոլայ II-ը դառնում է Ռուսաստանի ցար:

*           1928 թ. այս օրը ՖԻՖԱ-ն որոշում է ընդունում չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին:

Գիտե՞ք, որ...

*           Աշխարհում գոյություն ունի այնքան ադամանդ, որ մոլորակի յուրաքանչյուր բնակչի բաժին կհասնի ադամանդով լի մի բաժակ:

*           Մեծ Բրիտանիայում մարդուն բանտում պահելու համար հարկավոր է տարեկան 45 000 ֆունտ, ինչը մեկ ու կես անգամ ավելի թանկ է, քան նրան Իտոն սովորելու ուղարկելը:

*           19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին բոլոր ատամների հեռացումը և դրանց փոխարինումը արհեստականով՝ 21-ամյակին ամենատարածված նվերն էր:

*           Արաբերեն բառերը գրվում են աջից ձախ, իսկ թվերը՝ ձախից աջ: Արաբերենին տիրապետողը, երբ կարդում է տեքստ, որում շատ թվեր կան, ստիպված է կարդալ երկու կողմով միաժամանակ:

*           Կոնգոյի անտառներն իրենց չափերով զիջում են միայն Ամազոնի անտառներին և տարածվում են 4 աֆրիկյան պետությունների տարածքում: Անտառն անհետացման եզրին է հայտնվել լայնածավալ ծառահատումների և բնակիչների գյուղատնտեսական ակտիվության հետևանքով:

*           Ամազոնի արևադարձային անտառները համարվում են աշխարհում ամենավտանգված անտառները, քանի որ այնտեղ լայնածավալ անտառահատումներ են իրականացվում խոշոր եղջերավոր կենդանիների համար արոտավայրեր և ճանապարհներ ստեղծելու նպատակով:

*           1930-ականներին կետչուպն օգտագործում էին բժշկության մեջ:

*           42-ամյա կնոջ ստամոքսից հանել են 2 533 օտար մարմին: Միայն քորոցների թիվը 947 էր: Զարմանալին այն է, որ կինն ընդամենը մի թեթև ցավ է զգացել փորի շրջանում:

*           Գրանցված ամենաերկար վիրահատությունը ձգվել է շուրջ 96 ժամ: Մինչև վիրահատությունը, հիվանդ կնոջ օրգանիզմը 280 կգ էր, մինչդեռ վիրահատությունից հետո նրա քաշը դարձավ 140 կգ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am