Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

«Արմենպրես»-ի լրագրող Նորայր Շողիկյանը հաղթահարել է կորոնավիրուսը. թեստի պատասխանը բացասական է

«Արմենպրես»-ի լրագրող Նորայր Շողիկյանը հաղթահարել է կորոնավիրուսը. թեստի 
պատասխանը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լրագրող Նորայր Շողիկյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով, որոշ ժամանակահատված բուժում ստանալուց հետո, թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եկել: Նա այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սուցիալական ցանցի իր էջում:

«Հարգելի-սիրելիներ, կորոնավիրուսի երկրորդ թեստիս պատասխանը ստացա քիչ առաջ, այն բացասական է։ Շնորհակալ եմ բոլորիդ ու մեր բուժաշխատողներին: Սպասենք տուն գնալուն ու, հավանաբար, օրագրի վերջին մասին»,-նշել է նա:

Նորայր Շողիկյանը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել էր մայիսի 14-ին, այդ օրը նա «Շտապ օգնություն» ծառայության մեքենայով տեղափոխվել է բժշկական հաստատություն: Բուժմանը զուգահեռ Նորայր Շողիկյանը շարունակել է գրել, նա իր հետ կատարվածը ներկայացրել է «Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից» շարքով: Բուժում ստանալուց հետո, երբ արդեն առողջական վիճակը բարելավվել է, տեղափոխվել է Երևանի հյուրանոցներից մեկը, որտեղ մի քանի օր մնալուց հետո հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ: Պատասխանը ուրախացնող է, այժմ Նորայր Շողիկյանը սպասում տուն վերադարձին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ