Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահը մեղադրվել է պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ


ԲԱՔՈՒ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Էլդար Սալաեւը երկրի իրավապահ մարմինների կողմից մեղադրվել է պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ: Ադրբեջանի գլխավոր դատախազության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների՝ երեքշաբթի երեկոյան Բաքվում տարածված հատուկ հաղորդագրության համաձայն, 72- ամյա ակադեմիկոսի դեմ ցուցմունքներ է տվել ýինանսների նախկին նախարար üիկրետ Յուսիýովը: Վերջինս երկու շաբաթ առաջ ձերբակալվել է բռնի իշխանափոխության փորձին մասնակցելու մեղադրանքով, որը, ինչպես պնդում են իրավապահ մարմինները, ծրագրում էին իրականացնել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի գլխավորությամբ: Յուսիýովը հայտարարել է, որ Ռասուլ Գուլիեւի հանձնարարությամբ ակադեմիկոս Սալաեւին է փոխանցել 305 հազար դոլար, որը նախատեսված էր երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նա նաեւ ցուցմունք է տվել այն գաղտնի հանդիպումներին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահի մասնակցության մասին, որտեղ կառավարական հեղաշրջման նախապատրաստման պլաններ էին նյութվում: «Դրա նյութական ապացույցները հայտնաբերվել ու առգրավվել են Էլդար Սալաեւի աշխատասենյակում կատարված խուզարկության ժամանակե,-նշվում է հաղորդագրության մեջ: Ակադեմիկոսը հոկտեմբերի 29-ին ձերբակալվել էր Ադրբեջանում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու եւ բռնի իշխանափոխության մեղադրանքով: Այժմ նա գտնվում է ազգային անվտանգության նախարարության հետաքննչական մեկուսարանում: Համանման մեղադրանքով ձերբակալված են Գյանջայի ոստիկանության վարչության նախկին պետ Նաթիկ Էýենդիեւը, ինչպես նաեւ երկրի տնտեսական զարգացման նախարարության աշխատակիցներ Իսմայիլ Մանսիմովը եւ Ռահման Լյատիýովը: Էýենդիեւը, մասնավորապես, խոստացել է ýինանսավորել ու զինել հատուկ դիվերսիոն խմբեր անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանական պահակակետերի վրա հարձակումներ կատարելու համար: Խուզարկության ժամանակ նրա տանը հայտնաբերվել են տարատեսակ զենք եւ մեծ քանակությամբ զինամթերք, ասված է գլխավոր դատախազության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների հատուկ հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների տվյալների համաձայն, պետական հեղաշրջման նախապատրաստման գործով արդեն ձերբակալված է 12 մարդ, այդ թվում՝ տնտեսական զարգացման եւ առողջապահության նախարարներ üարհադ Ալիեւը եւ Ալի Ինսանովը, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի գործերի կառավարիչ Ակիý Մուրադվերդիեւը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ