Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախկին
նախագահը մեղադրվել է պետական հեղաշրջման
փորձին մեղսակցության մեջ
00:00, 2 Նոյեմբեր, 2005
ԲԱՔՈՒ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի գիտությունների ազգային
ակադեմիայի նախկին նախագահ Էլդար Սալաեւը երկրի իրավապահ մարմինների կողմից
մեղադրվել է պետական հեղաշրջման փորձին մեղսակցության մեջ: Ադրբեջանի գլխավոր
դատախազության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների՝
երեքշաբթի երեկոյան Բաքվում տարածված հատուկ հաղորդագրության համաձայն, 72-
ամյա ակադեմիկոսի դեմ ցուցմունքներ է տվել ýինանսների նախկին նախարար üիկրետ
Յուսիýովը: Վերջինս երկու շաբաթ առաջ ձերբակալվել է բռնի իշխանափոխության
փորձին մասնակցելու մեղադրանքով, որը, ինչպես պնդում են իրավապահ մարմինները,
ծրագրում էին իրականացնել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ադրբեջանի
խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի գլխավորությամբ:
Յուսիýովը հայտարարել է, որ Ռասուլ Գուլիեւի հանձնարարությամբ ակադեմիկոս
Սալաեւին է փոխանցել 305 հազար դոլար, որը նախատեսված էր երկրում զանգվածային
անկարգություններ կազմակերպելու համար: Նա նաեւ ցուցմունք է տվել այն գաղտնի
հանդիպումներին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահի
մասնակցության մասին, որտեղ կառավարական հեղաշրջման նախապատրաստման պլաններ
էին նյութվում: «Դրա նյութական ապացույցները հայտնաբերվել ու առգրավվել են
Էլդար Սալաեւի աշխատասենյակում կատարված խուզարկության ժամանակե,-նշվում է
հաղորդագրության մեջ: Ակադեմիկոսը հոկտեմբերի 29-ին ձերբակալվել էր
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու եւ բռնի
իշխանափոխության մեղադրանքով: Այժմ նա գտնվում է ազգային անվտանգության
նախարարության հետաքննչական մեկուսարանում:
Համանման մեղադրանքով ձերբակալված են Գյանջայի ոստիկանության վարչության
նախկին պետ Նաթիկ Էýենդիեւը, ինչպես նաեւ երկրի տնտեսական զարգացման
նախարարության աշխատակիցներ Իսմայիլ Մանսիմովը եւ Ռահման Լյատիýովը:
Էýենդիեւը, մասնավորապես, խոստացել է ýինանսավորել ու զինել հատուկ դիվերսիոն
խմբեր անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանական պահակակետերի վրա
հարձակումներ կատարելու համար: Խուզարկության ժամանակ նրա տանը հայտնաբերվել
են տարատեսակ զենք եւ մեծ քանակությամբ զինամթերք, ասված է գլխավոր
դատախազության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունների
հատուկ հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների տվյալների համաձայն, պետական
հեղաշրջման նախապատրաստման գործով արդեն ձերբակալված է 12 մարդ, այդ թվում՝
տնտեսական զարգացման եւ առողջապահության նախարարներ üարհադ Ալիեւը եւ Ալի
Ինսանովը, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի գործերի կառավարիչ Ակիý
Մուրադվերդիեւը: