Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Հունաստանը մտադիր է զբոսշարջիկներին գրավել ապրանքների ու ծառայությունների ցածր գներով

Հունաստանը մտադիր է զբոսշարջիկներին գրավել ապրանքների ու ծառայությունների 
ցածր գներով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում ներքին և արտաքին զբոսաշրջությունը խթանելու համար կառավարությունը մտադիր է նվազեցնել հանգստացողների շրջանում պահանջված բազմաթիվ իրերի և ծառայությունների գները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մասնավորապես, խոսքը դեպի կղզիներ թռիչքների, զբոսանավերի, ավտոբուսների, ժամանցային զբոսայգիների մուտքի տոմսերի, ծովային տուրերի գներին է վերաբերում։

Եվս մեկ առաջարկի համաձայն զեղչեր կլինեն սննդի, սուրճի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում: Այդ ոլորտի ընկերությունների համար կառավարությունը հարկերը նվազեցրել է մինչև 24 տոկոսով:

Զբոսաշրջային սեզոնը երկրում բացվում է հունիսի 15-ից, այդ օրվանից սկսկեն աշխատել սեզոնային հյուրանոցները: Հուլիսի 1-ից սպասվում է օտարերկրյա զբոսաշրջիկների ժամանում:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ  առաջին երկրները, որտեղից կթույլատրվի զբոսաշրջիկների այց, Ավստրալիան է, Կիպրոսը, Իսրայելը, Չինաստանը, Ճապոնիան, Դանիան, Ավստրիան և բալկանյան երկրները: Նրանք ստիպված չեն լինի մնալ կարանտինում, բավարար կլինի կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնելը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ