Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ է եզրափակվել

Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ է եզրափակվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվել է վաղաժամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան նման որոշում է կայացրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մեքսիկայի այս առաջնությունը չեմպիոն չի ունենա: Այն դադարեցվել էր մարտի 15-ին:

Մինչ այս վաղաժամ եզրափակվել էին Արգենտինայի, Շոտլանդիայի Բելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել են մի շարք միջազգային մրցաշարեր, ինչպես նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ