Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Կյանքից հեռացել է դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը

Կյանքից հեռացել է դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը

ԵՐԵՎԱՆ,  22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  94 տարեկանում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Յակով Զարգարյանը ծնվել է 1925 թվականին Երևանում: Սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1954-ին ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան։ Աշխատել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Թբիլիսիում, Իտալիայում: 1960-1970 թվականներին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում։
Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թթ. եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը:
Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ