Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գերմանացիների մեծ մասը հասարակական տրանսպորտով երթևեկելը նախընտրելի չի համարում

Գերմանացիների մեծ մասը հասարակական տրանսպորտով երթևեկելը նախընտրելի չի 
համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում շատերը չեն ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ դա կարող է հանգեցնել մեծ վնասների:

«Ափսոսո՞ւմ եք, արդյոք, որ դուք չունեք սեփական ավտոմեքենա». այս հարցն են ուղղել Գերմանիայի քաղաքացիներին: Գերմանացիների 20 տոկոսից ավելին չունի սեփական ավտոմեքենա: Հարցման արդյունքների համաձայն, նրանց զգալի հատվածն ասել է, որ ափսոսում է:

 Քաղաքացիներից շատերի մոտ տրանսպորտով երթևեկելն առաջացնում է անհարմարության զգացում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը նշել է, որ ներկա փուլում տրանսպորտով երթևեկելու ժամանակ իրենց ավելի անհարմարավետ կզգան, քան նախկինում, 27 տոկոսը նշել է, որ շատ անհարմարավետ կլինի: Ընդհանուր առմամբ, 63 տոկոսի համար հասարակական տրանսպորտը ներկա պայմաններում նախընտրելի չէ: Քաղաքացիներն ընդգծել են, որ սեփական ավտոմեքենաներով երթևեկելը ավելի հարամարավետ կլիներ իրենց համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am