Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերին և մանիպուլյացիաներին

Վարչապետն անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերին և 
մանիպուլյացիաներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության տարածման առաջին օրվանից ՀՀ կառավարությունը որևէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չի փոխանցել: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ։ Ու դա ունի կոնկրետ բացատրություն, իբր, միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների ու մահերի թիվը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը որևէ մանիպուլյատիվ գործողություն ու տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ 

Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել  և ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու։

«Պետական կառավարման մարմիններում առանց դիմակի կարող են լինել միայն այն ժամանակ, երբ աշխատասենյակներում միայնակ են։ Պարետատունն անցնում է աշխատանանքերի ավելի ինտենսիվ ռեժիմի, ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ երեկ նկատել է՝ տաքսիների մեջ չեն պահվում հակահամաճարակային կանոնները։ 

Վարչապետն ընդգծեց, որ այդ առումով պետք է անցնել ավելի խիստ հսկողության, պահել սոցիալական հեռավորություն, իրար հետ շփվելիս պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ կրելով: 

Վարչապետը կոչ արեց փչացած հեռախոսի մեխանիզմով կեղծ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին։ «Ինձ համար կորոնավիրուսի դեմ պայքարի կա մեկ գերարդյունավետ միջոց՝ անհատական պատասխանատվությունը»,- շեշտեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am