Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում օտարերկրյա տնտեսավարողների ներդրած ավանդները նախորդ տարի ավելացել են 337 մլրդ դրամով

Հայաստանում օտարերկրյա տնտեսավարողների ներդրած ավանդները նախորդ տարի 
ավելացել են 337 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի ոչ ռեզիդենտների կողմից Հայաստանում ներդրված ավանդների շուրջ 48 տոկոսով աճը համարում է երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսավարողների վսահության ամրապնդման արդյունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են 48%-ով կամ 337 մլրդ դրամով և կազմել են շուրջ 1 տրլն դրամ: Այս միտումը մի կողմից համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ մյուս կողմից վերահաստատում է Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա տնտեսավարողների մոտ վստահության ամրապնդումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ օտարերկրյան կազմակերպությունները կամ անհատները Հայաստանի բանկային համակարգին ավելի են վստահում, ավանդներ ներդնում, գործունեություն ծավալում, վարկեր վերցնում:

Միևնույն ժամանակ ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերն ավելացել են 3%-ով կամ 7 մլրդ դրամով և կազմել՝ 245 մլրդ դրամ։

 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am