Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընդունվում են հայտեր «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության համար

Ընդունվում են հայտեր «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին 
մասնակցության համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացին մասնակցելու  դիմումների ընդունման գործընթացը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

Դասընթացները կազմակերպելու և անցկացնելու է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որի ներկայացրած կրթական ծրագիրը հանձնաժողովի գնահատմամբ լավագույնն էր ճանաչվել։

 

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝

  • կծանոթանան համակարգչային գիտությունների հիմունքներին,
  • կստանան C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
  • կձևավորեն կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
  • կզարգացնեն ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն:

Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք,  ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից և հարցազրույցից։Դասընթացներին մասնակցությունը անվճար է:

 Նախապատվությունը տրվելու է ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:

Ընդունելության առցանց թեստը բաղկացած է լինելու 10 հարցերից՝  5 մաթեմատիկական և 5 տրամաբանական (հայերեն և անգլերեն լեզուներով)։ Թեստի անցողիկ նվազագույն շեմը Երևանում գրանցված մասնակիցների համարսահմանված էընդհանուր միավորների 60%֊ը, իսկ ՀՀ մարզերից և Արցախից մասնակիցներիդեպքում՝ 50%-ը:Անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում մասնակիցը կարող է կրկին դիմել ծրագրին։

«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ, 2 ժամ տևողությամբ, խումբը կազմված է լինելու է մինչև 30 ուսանողից։

Դասընթացներն իրականացվելու են առցանց (online) ձևաչափովՀայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական անձնակազմում ներգրավված ոլորտի մասնագետների միջոցով:

Դասընթացի ավարտին՝ 50% և ավելի միավոր ստացած մասնակիցներին կտրամադրվի  ավարտական սերտիֆիկատ, ավելի ցածր միավորի պարագայում՝ ուսանողին կտվի  մասնակցության տեղեկանք։

Ծրագիրը շարունանակական բնույթ է կրում և դասընթացները կազմակերպվելու են մինչև տարեվերջ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն ապահովել շուրջ 2000 մասնակիցների համար:

Հայտադիմումը լրացնելու և մանրամասն տեղեկատվության համար հարկավոր է այցելել հատուկ ձևավորված կայք-էջ՝https://www.edu2020.am/:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am