Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին դրամաշնորհ կհատկացնի

Կառավարությունը մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին դրամաշնորհ 
կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն գործատուներին, ընկերություններին, որտեղ ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանվել են աշխատատեղերը և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ միջոցառումը վերաբերում է մինչև հարյուր աշխատող ունեցող ընկերություններին։

«Մենք սրանով ուզում ենք մեր խրախուսանքի ու գնահատանքի խոսքն ասել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակներում կարողացել են աշխատատեղերը ու աշխատավարձային ֆոնդը պահպանել», - նշեց վարչապետը։

Վարչապետն ասաց, որ այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ ու շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am