Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա նախապատրաստված նյութերով 
հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Միքայել Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն»,- ասաց Օհանջանյանը։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը:

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:


Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am