Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք. Փաշինյան

Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգելու տարբերակ չունի, սակայն սահմանափակումները կլինեն ավելի մեղմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջելիս՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին:

«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք մենք ուղղակի: Բայց սահմանափակումների ռեժիմն ուրիշ կլինի, ավելի մեղմ կլինի»,-ասաց Փաշինյանը: 

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ հայտարարված արտակարգ դրության ժամկետն ավարտվում է մայիսի 14-ին: 

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել էր հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կգործեն միայն տաքսիները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am