Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատվաստանյութի ստեղծման հետազոտություններն արագ առաջ են ընթանում. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան

Պատվաստանյութի ստեղծման հետազոտություններն արագ առաջ են 
ընթանում. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հանձնաժողովում անցկացվել են լսումներ երկրի գլխավոր համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչիի մասնակցությամբ: Վերջինս նախազգուշացրել է երկրիժամանակից շուտ վերաբացման վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ բացի նրանից, լսումներին հեռավար կարգով մասնակցել են նաև այլ պաշտոնատար անձինք՝ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեթֆիլդը, Սննդի ու դեղորայքի վերահսկողության վարչության ղեկավար Ստեֆան Հանը և առողջապահության փոխնախարար Բրեթ Ջիուարը: Կորոնավիրուսի համավարակին նվիրված լսումները հեռավար կարգով Թենեսիի իր տնից առցանց նախագահում էր այնտեղ ինքնամեկուսացած հանրապետական սենատոր Լամար Ալեքսանդրը:

Դոկտոր Ֆաուչին նշել է, որ անհրաժեշտ է համարժեք ախտորոշում` կորոնավիրուսի հետ կապված խնդիրները լուծելու համար: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Առողջապահության ազգային ինստիտուտը, որը ներառում է իր ղեկավարած գերատեսչությունը, վերջերս ընդլայնել է ախտորոշման ծրագրերը: Ըստ նրա, կորոնավիրուսային պատվաստանյութի մշակման գործում մեծ աշխատանք է տարվում գիտնականների կողմից: Այս ուղղությամբ հետազոտություններն արագ տեմպերով առաջ են ընթանում:

«Առկա են պատվաստանյութի առնվազն 8 տեսակներ, որոնք փորձարկվում են կլինիկական պայմաններում: Առողջապահության ազգային ինստիտուտն այս հարցում համագործակցում է շատ դեղագործական ընկերությունների հետ: Ես կներկայացնեմ մեկը, որը միակը չէ, բայց դրա հետազոտման աշխատանքներում մենք շատ ակտիվ ներգրավված ենք: Դա Moderna Therapeutrics ընկերության հետ տարվող աշխատանքն է RNA պատվաստանյութի ուղղությամբ: Եթե հիշում եք, հունվարին այս հանձնաժողովում ես ասացի, որ այս աշխատանքները ոտավորապես կտևեն մեկ տարուց մինչև 18 ամիս, եթե հաջողության հասնենք պատվաստանյութի հարցում»,- նշել է Ֆաուչին:

Անդրադառնալով երեխաներին դպրոցներ վերադարձնելու խնդրին՝ Ֆաուչին ընդգծել է կորոնավիրուսի թեստավորման մատչելիության ապահովման անհրաժեշտությունը: Երկրի գլխավոր համաճարակաբանը նշում է, որ ժամանակից շուտ վերաբացումը կարող է հանգեցնել հիվանդության կրկնությանը: Նա ընդգծեց, որ մինչ դպրոցների վերսկսումը պատվաստանյութը դժվար թե պատրաստ լինի:

«Իմ կարծիքը չի փոխվել այս հացրում: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իմ մտահոգությունն այն է, որ եթե որոշ քաղաքներ, նահանգներ, տարածքներ բացվեն ժամանակից շուտ ու առանց համապատասխան կարողության արդյունավետ հակազդելու հարցում, ապա կարող ենք ականատես լինել վարակի նոր բռնկմանը, որը կրկին կվերածվի համավարակի, ուստի շատ հստակ է ուղերձս՝ հնարավորին չափով հետևեք մշակած ուղեցույցերի պահանջներին, որոնք խորքային են և լավ մշակված»,- ասել է Ֆաուչին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am