Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Որևէ ճնշում չի կարող մեզ շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից. Բադասյան

Որևէ ճնշում չի կարող մեզ շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու 
մտադրությունից. Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, և նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, պետք է հիասթափվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր կառավարության գործողությունները գնահատել են անարդյունավետ, հրապարակել իրենց մոտեցումը:

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ քննարկումից հետո որոշ շահարկումեր սկսեցին շրջանառվել հանրային տարբեր տիրույթներում: Կառավարությունը զբաղվում է դատական համակարգի իրական, խորքային, արմատական բարեփոխումներով, և նրանք, ովքեր ցանկանում են ոչ խորքային, սպոնտան փոփոխություններ, այո՛, պետք է հիասթափվեն: Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա գնահատելու՝ որտե՞ղ է ճշմարտությունը»,-ասել է նախարարը:

Բադասյանը շեշտել է՝ բոլոր անձինք, ովքեր կարծիք են հայտնել, որ կառավարության գործողություններն արդյունավետ չեն, պետք է հրապարակեն իրենց մոտեցումը: «Ըստ որի՝ հնարավոր է մի քանի ամսում իրականացնել բարեփոխումներ և հանրությանը տալ լավագույն դատական համակարգը: Կարծում եմ, երկու տարվա ընթացքում հաստատապես պետք է թղթին հանձնած լինեին իրենց մոտեցումը»,-նշել է նախարարը:

Նա վստահեցրել է, որ որևէ ճնշում չի կարող կառավարությանը շեղել իրական բարեփոխումներ իրականացնելու մտադրությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ քննարկմանը մայիսի 11-ին ՀՀ արադարատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսել էր դատական համակարգի բարեփոխումներից, ներկայացրել Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Անդրադառնալով համատարած վեթթինգին՝ նա նկատել էր, որ առանց Սահմանադրության փոփոխության այն հնարավոր չէ: Բադասյանը վստահեցրել էր, որ Դատական օրենսգրքում փոփոխությունները, դրանում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճական: Նախարարը նաև ներկայացրել էր, թե ինչ մեխանիզմներ են դրվել օրենսգրքում, որոնցով պետք է ստուգեն դատավորների բարեվարքությունը, կատարեն համակարգի առողջացում:  

ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն խորհրդարանի ամբիոնից իր դժգոհությունն էր հայտնել ներկայացված բարեփոխումների վերաբերյալ՝ կարծիք հայտնելով, որ համատարած վեթթինգ չկատարելով, ձախողելու է համակարգի առողջացման գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am