Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին հյուրընկալել է մի խումբ ազատամարտիկների: Արցախյան պատերազմի մասնակիցներ Լեռնիկ Մաթևոսյանը, Հակոբ Աղաջանյանը և Հրաչ Աբրահամյանը Հանրապետության նախագահին էին հանդիպել և կարճատև զրույց էին ունեցել օրեր առաջ՝ Եռաբլուր պանթեոնում՝ Շուշիի ազատագրման օրը, երբ նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք էր մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Նախագահը նրանց առաջարկել էր զրույցը շարունակել իր նստավայրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայիսի 11-ի հանդիպմանն ազատամարտիկները նախագահին են ներկայացրել իրենց անցած ճանապարհը, անդրադարձել ներկայիս խնդիրներին: Նրանք միեւնույն ժամանակ կարևորել են ուշադրությունն ու հոգատարությունը ինչպես ազատամարտիկների, այլև՝ ընդհանրապես պատերազմի վետերանների հանդեպ:

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ազատամարտիկների առողջական և սոցիալական վիճակով: Նա բարձր է գնահատել արցախյան ազատամարտին մասնակցած բոլոր կամավորների ու զինվորականների ներդրումը: Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Առաջին հերթին շնորհակալ եմ ձեր սրտի ծառայության համար, որովհետև դուք պատերազմ եք մեկնել ձեր սրտի թելադրանքով»: Նախագահն ասել է, որ հաղթանակը մեր միասնական ջանքերի արդյունք է, և բոլոր ազատամարտիկները պետք է լինեն ոչ միայն պետության, այլև համընդհանուր՝ բոլորիս ուշադրության ներքո: «Պետությունը պետք է հպարտ լինի իր զինվորով ու ազատամարտիկով, և դուք էլ հպարտ լինեք, որ այս երկրի քաղաքացին եք»,- ասել է նախագահ Սարգսյանն, ընդգծելով, որ կամավորականի, զինվորականի հանդեպ վերաբերմունքը բոլոր առումներով՝ նյութականից մինչև բարոյական, պետք է լինի առանձնահատուկ:

Ազատամարտիկները շեշտել են, որ, անկախ խնդիրներից, իրենց շարունակում են համարել հայրենիքի զինվորը և անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի պատրաստ են մասնակից դառնալ նրա անվտանգությունը պաշտպանելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am