Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տաթև համայնքում հիմնվել է գյուղմթերք արտադրող ընկերություն

Տաթև համայնքում հիմնվել է գյուղմթերք արտադրող ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի Տաթև համայնքում հիմնվել է նոր ընկերություն, որը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ծրագրի իրականացման արդյունքում Տաթև բնակավայրում ձեռք է բերել 5,500 ք/մ անհատույց օգտագործման հողատարածք՝ 25 տարով, որում հիմնվել է երկու՝ յուրաքանչյուրը 200 ք/մ մակերեսով ջերմոց և բաց դաշտ։ Ջերմոցային տնտեսությունը գործում է կաթիլային ոռոգման միջոցով, որի համար անց է կացվել ավելի քան 350 գծամետր ջրային ենթակառուցվածք։

Տնտեսության բնականոն գործունեության ապահովման համար ձեռք են բերվել մշակաբույսերի սերմեր և սածիլներ։

2019 թվականի տվյալներով տնտեսությունում հավաքվել է ընդհանուր 8,699 կգ էկոլոգիապես մաքուր գյուղմթերք և այն իրացվել է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շուկաներում։
Տնտեսությունում ստեղծվել է 8 նոր աշխատատեղ, իսկ աշխատակիցներն ապահովված են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններում աշխատելու անհրաժեշտ գործիքներով։

Ծրագրի արդյունքում գոյացած առաջին եկամուտները դրամաշնորհային ծրագիրն իրականացնող «ԳՈՒՄ» ՀԿ-ն ուղղել է Տաթև բնակավայրի հրապարակը վերակառուցելուն և կանաչապատելուն։ Ծրագրի հիմնական ձեռքբերումը նորաստեղծ «ՄԱՇ» ապրանքանիշն է, որի համար մշակվել է մարկետինգային ռազմավարություն և պատրաստվել են բրենդինգային նյութեր, որոնք կիրառվում են նաև տպագրության ու փաթեթավորման համար։
Մշակված եռամյա բիզնես պլանն արդեն գործում է։

Համագործակցության շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ի գյուղատնտեսական ուսումնաարտադրական կենտրոնը՝ սոցիալական ձեռնարկատիրության շրջանակներում պարբերաբար գյուղմթերքներ է տրամադրել Տաթև համայնքի դպրոցի «Տաք սնունդ» ծրագրին, որից օգտվում են 1-4-րդ դասարանների թվով 20 աշակերտներ և նախակրթարանի 22 սաներ։

Տաթև համայնքի դպրոցի աշակերտներն ուսուցողական այց են ունեցել բաց դաշտում, ծանոթացել սածիլների տնկման աշխատանքների իրականացմանն ու ջերմոցային գյուղատնտեսության աշխատանքներին։
Իսկ ծրագրի շրջանակներում մշակված բերքի տեսականին ցուցադրվել է գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես-փառատոնի ժամանակ։

Դրամաշնորհը ստացած «Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ-ն իրականացրել է «Կայուն գյուղատնտեսությունը, որպես տնտեսական զարգացման հնարավորություն» ծրագրի նպատակն էր նպաստել Սյունիքի մարզի Տաթև բնակավայրի կայուն գյուղատնտեսության զարգացմանը և գյուղմթերքների արտադրությանը՝ բնակավայրի տնտեսական զարգացումը խթանելու միջոցով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]