Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակի մասին

ՌԴ վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել նրա առողջական 
վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, նրա բուժումն ընթանում է ինչպես նախատեսված էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունըտեղեկացնում է, որ այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը:

«Վարչապետը շարունակում է գտնվել պետական բուժհաստատություններից մեկում բժիշկների հսկողության ներքո: Ինքնազգացողությունն ընդհանուր առմամբ լավ է: Բուժումն ընթանում է ըստ պլանավորվածի՝ օգտագործելով այնպիսի դեղամիջոցներ, որոնք թույլատրվել են Առողջապահության նախարարության կողմից այդ հիվանդության բուժման համար: Վարչապետը հեռախոսով ակտիվ շփվում է գործընկերների հետ»,- նշել է նրա մամուլի քարտուղարը:

Ապրիլի 30-ին Միխայիլ Միշուստինը տեղեկացրել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա հայտնել է, որ պետք է մեկուսանա և հետևի բժիշկների ցուցումներին: Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am