Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Ֆորմուլա­1»-ի Գրան պրին չեղարկվել է  

«Ֆորմուլա­1»-ի Գրան պրին չեղարկվել է



 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորմուլա­1»-ի ֆրանսիական Գրան պրին չեղարկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Աշխարհի առաջնության հերթական փուլը, որը պետք է կայանար հունիսի 26-28­ը Ֆրանսիայում, չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկարաձգել է պանդեմիայի դեմ մղվող անվտանգության սահմանափակումները:

Ավելի վաղ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել էր Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել էին Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի Գրան պրիները:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am