«Ֆորմուլա1»-ի Գրան պրին չեղարկվել է
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորմուլա1»-ի ֆրանսիական Գրան պրին չեղարկվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Աշխարհի առաջնության հերթական փուլը, որը պետք է կայանար հունիսի 26-28ը Ֆրանսիայում, չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկարաձգել է պանդեմիայի դեմ մղվող անվտանգության սահմանափակումները:
Ավելի վաղ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել էր Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել էին Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի Գրան պրիները:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ