Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իսպանիայում տեղի կունենա մոմավառություն և աղոթք կհնչեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իսպանիայում տեղի կունենա մոմավառություն և աղոթք կհնչեցվի Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայում ապրիլի 24-ին կկազմակերպվի մոմավառություն, կհնչեցվեն որոշ եկեղեցիների զանգերը, և հավատացյալները կաղոթեն 1915 թ. Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակի համար։

Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ տեսահարցազրույցում ասել է Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը։

«Գտնվելով արտակարգ դրության ու կարանտինի մեջ՝ Իսպանիայում գործող հայկական կազմակերպությունները, նաև Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցու խորհուրդն ու հոգևոր հովիվը ստեղծել են Հայոց ցեղասպանության 105-ամյակին նվիրված «Ֆեյսբուք»-ի էջ, որտեղ յուրաքանչուրը կարող է իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Իսպանիայի ժամանակով` 21:00-ին տեղի կունենա մոմավառություն, յուրաքանչյուրը կարող է իր տան պայմաններում մոմ վառել 1.5 մլն սրբերի հիշատակին։ Հնչելու են որոշ եկեղեցիների զանգերը, և հատուկ աղոթք է մատուցվելու»,- ասաց Սուլյանը։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի վարակվածության դեպքերին՝ Սուլյանը նշեց, որ վարակվածների մեջ կան նաև Իսպանիայի հայ համայնքի անդամներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասները` տեսանյութում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am