Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ-ն նախատեսում է այս տարի անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը

ՀՀ-ն նախատեսում է այս տարի անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության 
հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է այս տարի անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս տարի նախատեսում ենք անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը։ Սա արդեն մշտական հարթակ է` միջազգային հանրության փորձագիտական ներուժը համախմբելու ու աշխատելու, զարգացնելու այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս ազգային ու միջազգային մակարդակներում իրականացնել այդ ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործընթացը»,- ասաց Մնացականյանը։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը տեղի է ունեցել 2018 թվականին։

Ապրիլի 24-ի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։ Քաղաքացիների մուտքը կարգելվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածք, սակայն կառավարությունը միջոցառումների շարք է ձեռնարկել, որոնց քաղաքացիները կկարողանան մասնակցել տանից։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am