Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Լիլիթ Հովհաննիսյանին հաջողվել է արտերկրից վերադառնալ հայրենիք

Լիլիթ Հովհաննիսյանին հաջողվել է արտերկրից վերադառնալ հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում և կորոնավիրուսի տարածման պատճառով չէր կարողանում վերադառնալ Հայաստան, արդեն հայրենիքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Վերջապես վերադարձա:
Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղևորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երևի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,-գրել է Հովհաննիսյանը:

Մինչ վերոնշյալ գրառումը երգչուհին մեկ այլ հրապարակում էր արել՝ շեշտելով, որ  Հայաստան վերադառնալն արդեն երազում է տեսնում: «Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղու՜ց չվերթները հանվել են:   #տունեմուզում»,-նշել էր նա:

«Dream World Tour»-ի համերգների 90 տոկոսն արդեն իրականացվել է, սակայն մի քանի կարևոր համերգ առջևում է: Կորոնավիրուսի պատճառով Հովհաննիսյանը հետաձգել է առաջիկա բոլոր մենահամերգները:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ