Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«ՌեԱնիմանիա»-ն կանցկացվի նաև օնլայն հարթակում

«ՌեԱնիմանիա»-ն կանցկացվի նաև օնլայն հարթակում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 12-րդ միջազգային փառատոնը 2020-ին տեղի կունենա հոկտեմբերի 24-30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը հանդիսատեսին հնարավորություն կընձեռի հետաքրքիր ու յուրօրինակ ֆիլմեր դիտել նաև վիրտուալ տիրույթում:

Արվեստասերներն ապրիլի 20-ից կարող են օնլայն հավատարմագրում անցնել և փառատոնի ամբողջ ընթացքում դիտել աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը համակարգիչների կամ խելացի հեռուստացույցների միջոցով:

Հանրությունը բացառիկ հնարավորություն կունենա դիտելու նաև փառատոնային վարպետության դասերը, որոնց շրջանակում պրոֆեսիոնալ հյուրերը ներկայացնում են իրենց հարուստ փորձը:

Օնլայն ցուցադրություններ կազմակերպելու ձևաչափը բոլորովին նոր գաղափար չէ: Այս ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են  2019 թվականի հոկտեմբերին:

Երևանի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը 2008 թվականին  հիմնադրել  է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին: Որպես Հարավային Կովկասի ամենամեծ և իր տեսակով եզակի միջոցառում, «ՌեԱնիմանիա»-ն անփոխարինելի դեր ունի Արևելքն ու Արևմուտքն իրար կապելու գործում:  Այն դառնում է ամենակարևոր փառատոններից մեկը, որն ստանում է  հազարավոր դիմումներ ամբողջ աշխարհից և արժանանում տասնյակ հազարավոր արվեստասերների ուշադրությանը:

Փառատոնը ներառում է ոչ կոմերցիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ընտրանի, մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Այն առաջարկում է տեղական և համաշխարհային արդյունաբերության ոլորտներում տաղանդավոր մարդկանց կողմից անցկացվող գործնական սեմինարներ, վարպետաց դասեր և դասախոսություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am