Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է բարեգործական միջոցառում

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է բարեգործական միջոցառում

ԵՐԵՎԱՆ,  20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների, Հայաստանի նկարիչների, Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների, Հայաստանի կինոմատոգրաֆիսնտների միությունների հետ նախաձեռնում է բարեգործական միջոցառում՝ «ԵՂԵՔ ԱՌՈՂՋ, ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ» խորագրով։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Միջոցառման շրջանակում հորդորում ենք ոլորտի ավագ սերնդի վաստակաշատ գործիչներին պահպանել պարետատան ցուցումները: Բարեգործական միջոցառման շրջանակներում նրանց կտրամադրվեն բժշկական և պարենային ապրանքներ: ՀՀ ԿԳՄՍՆ-ն բարեգործական միջոցառումն իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են առաջիկա օրերին միանալու նախաձեռնությանը, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարին` (010) 599-631»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am