Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննարկվում է որոշակի տնտեսական գործունեություններ թույատրելու հարցը. վարչապետի օգնական

Քննարկվում է որոշակի տնտեսական գործունեություններ թույատրելու հարցը. 
վարչապետի օգնական

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը քննարկում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեությունը թույլատրելու հարցը:

«Արմենպրես»փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում թույլատրելո՞ւ են սրճարանների, վարսավիրանոցների և այլ խանութների աշխատանքը:

«Վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ մենք աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց: Բայց, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանանք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով: Ես տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունները թույլատրելու հարցը»,-ասաց Սարգսյանը:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Արգելված են տնտեսական մի շարք գործունեություններ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]