Տնտեսություն

ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա թափանցիկ

1 րոպեի ընթերցում

ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի մասին ինֆորմացիան կդառնա թափանցիկ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբղջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 103 «կողմ» ձայն:

Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք: Կարգավորումն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում