Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Հովհաննես Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի հետ

Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Հովհաննես Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի 
հետ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
«Սա նոր չէ, մշտապես Աննա Հակոբյանը տարբեր առիթներով իր ուշադրության կենտրոնում է պահում արվեստագետներին, մշակութի երախտավորներին: Համավարակի հետևանքով առկա իրավիճակով պայմանավորված՝ Աննա Հակոբյանը հետաքրրքվել է, թե ինչպես է Հովհաննես Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի առողջական վիճակը, ինչպես է ընթանում երկրում տեղաշարժի սահմանափակման ռեժիմի հետ կապված տանը մնալու գործընթացը, արդյոք այն խանգարում է ստեղծագործական աշխատանքին»,- նշեց Հասմիկ Հարությունյանը:
Հովհաննես Չեքիջյանն ու Լիլիթ Պիպոյանը նշել են, որ առողջական առումով խնդիրներ չունեն, տնային պայմաններում շարունակում են աշխատել: Մաեստրոն էլ պատմել է, որ արխիվներն է բացել, հետաքրքիր նյութեր է ուսումնասիրում: Երկուսն էլ հույս են հայտնել, որ այս շրջանը շուտով կավարտվի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am