Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանն 88% ձայնով ընտրվել է Արցախի նախագահ. ԿԸՀ-ն ներկայացրեց նախնական արդյունքները

Արայիկ Հարությունյանն 88% ձայնով ընտրվել է Արցախի նախագահ. ԿԸՀ-ն 
ներկայացրեց նախնական արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։
«Ընտրությանը մասնակցել է 47165 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 45%-ը, Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 ընտրող կամ 12%-ը, Արայիկ Հարությունյանի օգտին` 39860 ընտրող կամ 88%-ը»,- ասաց Արզումանյանը։
ԿԸՀ-ն ավելի վաղ ներկայացրել էր քվեարկության արդյունքներն ըստ շրջանների.
1․ Ստեփանակերտ – Մասիս Մայիլյան՝ 1168, Արայիկ Հարությունյան՝ 11051, 
2․ Ասկերանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 802, Արայիկ Հարությունյան՝ 5672, 
3․ Հադրութի շրջան – Մասիս Մայիլյան՝ 625, Արայիկ Հարությունյան՝ 4193, 
4․ Մարտակերտի շրջան – Մասիս Մայիլյան՝ 842, Արայիկ Հարությունյան՝ 5734, 
5․ Մարտունու շրջան – Մասիս Մայիլյան՝ 1145, Արայիկ Հարությունյան՝ 7386, 
6․ Շահումյանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 114, Արայիկ Հարությունյան՝ 994, 
7․ Շուշիի շրջան – Մասիս Մայիլյան՝ 282, Արայիկ Հարությունյան՝ 1477, 
8․ Քաշաթաղի շրջան – Մասիս Մայիլյան՝ 445, Արայիկ Հարությունյան՝ 3174, 
9․ Երևանի ընտրատեղամաս – Մասիս Մայիլյան՝ 5, Արայիկ Հարությունյան՝ 179։
Ապրիլի 14-ին կայացել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ էին դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ էր արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։ 
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Նորայր Շողիկյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am