Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեստավորման համար ավելացել են նոր չափանիշներ. նախկինները ևս ուժի մեջ են

Թեստավորման համար ավելացել են նոր չափանիշներ. նախկինները ևս ուժի մեջ են

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ավելացնում է կորոնավիրուսի՝ օրական իրականացվող թեստավորումների քանակը, թեստավորում անցնելու համար գործող չափանիշներից բացի ավելացվել են նաև նոր չափանիշներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդադառնալով հարցին, թե օրական 1000 հոգու թեստավորելու համար ինչ չափանիշներով  են ընտրվելու մարդիկ:

«Նախկին չափանիշները ուժի մեջ են: Նոր չափանիշներն են թոքաբորբ ախտորոշմամբ պացիենտները, բուժաշխատողները, որոնք ներկայում աշխատում են որևէ բժշկական հաստատությունում և ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհանգստացնող ախտանիշներ, հաստատված վարակով մորից ծնված նորածինները, մանկաբարձական ստացիոնար ընդունվող՝ ջերմություն և գրիպանման նշաններ ունեցող ծննդկանները կամ հղիները: Այսքանով է ընդլայնվել»,-ասաց Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ նախկին բոլոր չափանիշները ուժի մեջ են: Դրանք են բարձր ջերմությունը, շնչառական հիվանդությունը, ծանր հևոցը, երբ չկա այլ պատճառ, որը կբացատրի այդ կլինիկական պատկերը: Թեստավորում են անցնում այն պացիենտները, որոնք շփում են ունեցել նախկինում հաստատված դեպքի հետ և վարակին բնորոշ սիմպտոմներ ունեն: Նախարարը հիշեցրեց, որ ամեն դեպքում այս ամենը որոշում է բժիշկը, ոչ թե պացինետը: Եվ բժշկի որոշումից հետո միայն թեստավորում կարվի:

Հայաստանում մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 6500 թեստ:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am