Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մահացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը

Մահացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Սոպրանո Գայանե Գրիգորյանը, ով 90-ական թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկությունը հրապարակված է օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խորը վշտով հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին»,-ասված է հաղորդագրությունում:

60-ամյա երգչուհին երկար տարիներ ապրում և ստեղծագործում էր Ֆրանսիայում: Մի առիթով նա նշել է, որ Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ ստեղծագործող անհատը կարող է մտածել, որ հենց այնպես զոհողությունների չի գնացել։


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am