Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հատուկ չվերթով ԱՄՆ-ից հայրենիք կվերադառնան 79 վրացի և 35 հայ դպրոցականներ. Գախարիա

Հատուկ չվերթով ԱՄՆ-ից հայրենիք կվերադառնան 79 վրացի և 35 հայ դպրոցականներ. 
Գախարիա
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն և ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հայրենիք են վերադարձնում 79 վրացի դպրոցականների: Նրանք կրթական ծրագրերով ԱՄՆ-ում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ տեղեկացնելով, որ նույն ինքնաթիռով իրենց հայրենիք են վերադառնալու 35 հայ դպրոցականներ ևս:
Գախարիան շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին աջակցության համար: ԱՄՆ-ից Թբիլիսի եկող ինքնաթիռը միջանկյալ վայրէջք կկատարի Դոհայում: 
Գախարիայի հիշատակած 35 հայ դպրոցականների թվում են նաև FLEX կրթական փոխանակման ծրագրով ԱՄՆ-ում գտնվող աշակերտները: Նրանից մեկն «Ամերիկայի ձայն»-ին պատմել էր, որ իրենց կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված անսպասելի տուն են ուղարկում՝ ծրագիրն ընդհատելով երկու ամիս շուտ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am