Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները Լոս Անջելեսում կորոնավիրուսի պատճառով կասեցվել են

Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումները Լոս Անջելեսում կորոնավիրուսի պատճառով 
կասեցվել են
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի՝ Հայոց ցեղասպանության հիշատակման Միացյալ հայկական խորհուրդը, «Միավորված երիտասարդ հայեր» կազմակերպությունը և Հայոց ցեղասպանության հանձնախումբը կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են կասեցնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման իրենց գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Asbarez»-ը: 
Համայնքային այս երեք կազմակերպությունների կոալիցիան նախատեսել էր այց՝ դեպի Մոնթեբելոյի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, քայլարշավ՝ Հոլիվուդի «Փոքր Հայաստան» թաղամասում և բողոքի ցույց՝ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: 
Կոալիցիան այդ որոշումը կայացրել է ոչ միայն որպես բարոյական պատասխանատվություն` կանգնելու Լոս Անջելեսի և աշխարհի մարդկանց կողքին, այլև կատարել է տեղական իշխանությունների կողմից կիրառված առողջապահական հրահանգները, որոնք կոչված են մեղմելու կորոնավիրուսի տարածումը և փրկելու կյանքեր: 
Նրանք մասնավորապես նշել են, որ հավատարիմ են Հայ դատին և աշխատում են Հայոց ցեղասպանության ոճրի արդարացի լուծման ուղղությամբ՝ Թուրքիայի կառավարությունից պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչումը, հատուցումը: «Չնայած այս տարի մենք չենք կարողանա հավաքվել և արդարություն պահանջել ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր հավաքական ջանքերը ամեն տարի պետք է գործադրենք: Մեր աշխատանքը կշարունակվի: Մենք միասնական ենք լինելու և մեր ձայնը լսելի ենք դարձնելու՝ որպես հարգանք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 մլն նահատակների հիշատակին: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք մեր այլընտրանքային ոգեկոչման ծրագրերի մասին ՝ մեր ավանդական հանրային հավաքների փոխարեն»,-նշել են կոալիցիայից: 
Կորոնավիրուսի համաճարակը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: Հաստատված դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է: Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կա հաստատված ավելի քան 435 հազար դեպք:
Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am