Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թրամփը խոստացել է մոտ ապագայում հաղթել կորոնավիրուսին

Թրամփը խոստացել է մոտ ապագայում հաղթել կորոնավիրուսին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻլԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգևոր առաջնորդների հետ ոչ պաշտոնական հեռախոսային կոնֆերանսի ժամանակ նշել է, որ երկրին սպասվում է հիանալի տարի և խոստացել է, որ մոտ ժամանակներում ԱՄՆ-ը կհաղթի կորոնավիրուսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Մեզ առաջիկայում սպասում է հիանալի տարի: Մենք կհաղթենք այդ վարակին և դա կանենք մոտ ապագայում: Մենք հետ կբերենք մեր երկիրը»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Հոգևոր առաջնորդների հետ զրույցը կայացել է Զատկի տոնին ընդառաջ:

ԱՄՆ-ում կա կորոնավիրուսի 435 հազար 160 հաստատված դեպք: Մահացել է 14 հազարից ավելի մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am